Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. եղանակը՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է անձրև։

Ապրիլի 3-6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`  ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը առանձին շրջաններում, 7-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 3-6-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել