Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 31-ի որոշմամբ՝ Վաչե Քալաշյանը մարտի 31-ից ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալի պատոնից։ Մեկ այլ որոշմամբ նշանակվել է նույն գրասենյակի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Վաչե Քալաշյանին 2022 թվականի ապրիլի 1-ից նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար»,-նշվում է որոշման մեջ։