Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Ավանեսյանը կմեկնի Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2022 թվականի ապրիլի 5-ից 7-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Էվիան լե Բեն)` Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել