Դատական դեպարտամենտը՝ մակագրման համակարգչային ծրագրի վերագործարկման մասին

Դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական   խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին  տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության  և քննվող քրեական գործով դրա համար  խոչնդոտների  բացակայության  մասին:

Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար:

Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի   արագ   վերագործարկման  հարցում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել