Իշխանությունը հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեց պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահը շարունակում է տարբեր խմբերի հետ հանդիպման ժամանակ հեկեկալով պատմել, որ 30 տարի իր երկիրը բոլոր ուղղություններով պարտված է եղել և միայն այսօր կարող է հպարտությամբ ասել, որ իրավիճակ է փոխվել և իրենք արդեն հաղթողի դերում են, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ փաստորեն, 2018 թվականից հետո, երբ Հայաստանի իշխանությունն անընդհատ ասում էր՝ իրավիճակ է փոխվել, սա նկատի ունե՞ր։

«Հաղթական երկիրը մի քանի տարվա մեջ վերածեցին պարտվածի, պարտվածն էլ՝ կապիտուլացվածի», – ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել