Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«2022 թվականի մարտի 15-ից Կոստանդին Ղրդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից»:
Ռոբերտ Ղուկասյանի մարտի 15-ի որոշմամբ Արա Ներսիսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնից:
Նրա՝ մարտի 15-ի մեկ այլ որոշման համաձայն՝ Կարեն Բալյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի խորհրդական:
Ռոբերտ Ղուկասյանի մարտի 15-ին ևս մեկ որոշում է ստորարել, որում ասվում է.
«2022 թվականի մարտի 16-ից Արմինե Ավագյանին ազատել Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնից՝ նշանակելով Սյունիքի մարզպետի օգնականի պաշտոնում»:
Նշվում է, որ Արմինե Ավագյանը կկատարի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի մամուլի քարտուղարի պարտականությունները: