«Ուժը Հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Սիրելի´ հայրենակիցներ.
Դիմում եմ ձեզ միասնության կոչով, միավորվենք «Ուժը Հայրենյաց» կուսակցության շուրջ։ Ձեր մասնակցությունն ավելի է հզորացնելու ու ավելացնելու մեր ընդհանուր, միասնական Ազգային ՈՒժը, որն էլ դառնալու է մեր երկարաժամկետ անվտանգության, զարգացման և հզորացման երաշխիքը։
Մենք միասին երկար ճանապարհ ունենք անցնելու, միացե´ք մեր Ուժեղ թիմին և միասին կկառուցենք մեր երազի երկիր՝ Հայաստանը»։
Նշենք, որ Տիգրան Արզաքանցյանը պատգամավորի թեկնածու էր գրանցվել, հետագայում այդ որոշումը անվավեր էր ճանաչվել։