Վարչական դատարանում արագացված դատաքննություն կիրառվում է այն դեպքերում, երբ`
1) դիմում է ներկայացվել ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ.
2) անհրաժեշտ չէ լսել փորձագետին կամ հարցաքննել վկաներին, զննում կատարել, տալ դատական հանձնարարություններ, և եթե գործը բանավոր դատաքննության նշանակելուց հետո կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին բանավոր ընթացակարգով դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին.
3) անհրաժեշտ չէ լսել փորձագետին կամ հարցաքննել վկաներին, զննում կատարել, տալ դատական հանձնարարություններ, և եթե կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ.
4) հայցն ակնհայտ հիմնավոր է.
5) հայցն ակնհայտ անհիմն է:
Արագացված դատաքննություն կիրառվում է նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում: