Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է․
«2022թ. մարտի 15-ն է։ Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ Հայաստանը դասելով քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում ավելի առողջ միջավայր ապահովելու համար։
Առավոտյան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ այցելեցինք սրճարան, որպեսզի դիտարկենք օրենքի աշխատանքը և կարող ենք փաստել, որ առնվազն այստեղ այն աշխատում էր։
Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին օգնել մեզ աշխատացնել օրենքը՝ պահանջելով մաքուր օդ բոլոր հաստատություններում։
Հ.Գ. իհարկե մեր շուրջը և մեր երկրում կան բազում այլ խնդիրներ, այս հարցից ավելի կամ պակաս կարևոր, բայց բոլոր հարցերով էլ պետք է զբաղվենք»։