Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը մայրաքաղաքի վարչական շրջաններում վերսկսել է ձնամաքրման աշխատանքները:
Մասնագիտացված տեխնիկայի հիմնական մասը կենտրոնացվել է մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում, ուր ձյան տեղումներն ավելի առատ են: Ձնահավաք և աղ ու ավազ շաղ տվող տեխնիկան աշխատելու է ողջ գիշերվա ընթացքում, այնուհետ՝ ըստ անհրաժեշտության:
Կոչ ենք անում վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ տրանսպորտային միջոցների արհեստական կուտակումներից և վթարային իրավիճակներից զերծ մնալու համար: