Ինչպե՞ս բողոքարկել կրթության պետական տեսուչի գործողությունները

Կրթության պետական տեսուչները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով համապատասխան պատասխանատվություն են կրում իրենց անօրինական գործունեության կամ անգործության համար:

Կրթության պետական տեսուչների որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել կրթության գլխավոր պետական տեսուչին և (կամ) դատարան:

Կրթության գլխավոր պետական տեսուչի որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել Կրթության և գիտության նախարարություն և (կամ) դատական կարգով:

Կրթության պետական տեսուչների անօրինական գործողության հետևանքով կրթական հաստատությանը պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել