Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային ավանդույթները․ Առուշ Առուշանյան

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ, որում ասվում է․

«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է լավագույն մաղթանքներ, մեծարանքի և գնահատանքի խոսքեր ուղղելու համար:
Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային ավանդույթները:

Անգնահատելի է ձեր դերը սերունդներին՝ ազգային արժեքների ոգով դաստիարակելու գործում: Ձեր հոգատարության, հավատարմության, կարևոր առաքելության շնորհիվ են ամբողջանում մեր ընտանիքները:

Բոլոր ժամանակներում կանայք մշտապես նվիրումով մասնակցել են նաև պետական և հասարակական կյանքին: Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ակտիվ մասնակցություն ունենալու հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Սիրելի տիկնայք, մայրեր, քույրեր կրկին շնորհավորելով գարնանային տոնի առթիվ՝ մաղթում եմ ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու լավատեսություն:

Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից: Ապրեք անհոգ, ջերմությամբ շրջապատված»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել