Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 8-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է կարճատև անձրև, 9-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, մարտի 8-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն Լոռիում, Տավուշում և Սյունիքում մարտի 9-ին կնվազի 6-8 աստիճանով։