Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը կառավարության օրակարգային առաջնահերթություններից է. ԱԳՆ

Արտաքին գործերի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկություն է արել և որ չնայած դժվարություններին, կարելի է մտածել հարաբերությունների կարգավորման մասին: Ի՞նչպես կմեկնաբանեիք այս հայտարարությունը:

Պատասխան. ՀՀ կառավարությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ռազմավարություն է որդեգրել և, բնականաբար, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն է դրսևորում: Ինչ վերաբերում է կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, մի քանի անգամ բարձրագույն մակարդակով հայտարարվել է, որ դա կառավարության օրակարգային առաջնահերթություններից է:

Հարց. Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ինչպիսի՞ն է Հայաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը այս հայտարարության վերաբերյալ:

Պատասխան. Մեզ համար դա անհասկանալի խոսույթ է, և սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել