Ե՞րբ և որքա՞ն ժամանակով է փրկարար ծառայողը ներգրավվում արտաժամյա աշխատանքի

Փրկարար ծառայողը արտաժամյա ծառայության ներգրավվում է`
ա) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման ժամանակ.
բ) ռազմական դրության ժամանակ.
գ) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ.
դ) ուսումնական հավաքների և վարժանքների ժամանակ.
ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:

Արտաժամյա ծառայության համար տրվում է հավելավճար` յուրաքանչյուր ժամի համար ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով: Արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:

Արտակարգ իրավիճակների դեպքում ծառայողին թույլատրվում է ներգրավել այլ տևողությամբ արտաժամյա ծառայության, բայց օրական 12 ժամից ոչ ավել: Այս դեպքում օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 20 ժամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել