Ի՞նչ պատիժ է սահմանված աղջիկ փախցնելու կամ մարդուն առևանգելու համար

Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված՝ «Պատանդ վերցնելը» հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
4) անչափահասի նկատմամբ,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
7) շահադիտական դրդումներով`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել