Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը

Մարտի 3-ի ԱԺ նիստում խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական տվյալները եւ մասնագիտական աշխատանքային գործունեությունը ներկայացրել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Թեկնածուն սովորել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ունի դոցենտի գիտական աստիճան: 2019թ.  ընդունվել է ՀՊՏՀ «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ դոկտորանտուրա: Ունի 14-ից ավելի գիտական հրապարակումներ, ուսումնական ձեռնարկի համահեղինակ է:

Լեւոն Սահակյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վստահության համար: Նա անդրադարձել է ֆինանսական կայունության առկա վիճակին եւ մարտահրավերներին, խոսել գնաճի հիմնահարցի ու դրա զսպմանն ուղղված քաղաքականության մասին:

Զեկուցողը փաստել է, որ ԿԲ-ն պատշաճ իրագործում է սահմանադրական նպատակները. այն է` երկրում գների եւ ֆինանսական կայունության ապահովումը: Լեւոն Սահակյանի խոսքով`  2021թ. տնտեսության վերականգնման եւ գնաճի ցուցանիշներով Հայաստանն առավել բարենպաստ դիրքում է:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել