Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները տեղի կունենան մարտի 3-ին։ Ռուս-ուկրաինական բանակցություններին դեռ վաղ է գնահատական տալ, համոզված է նա, փոխանցում է ТАСС լրատվականը:
«Ես հիմա չեմ կարող գնահատել բանակցություններից հետո իրավիճակը, դրանք դեռ չեն սկսվել: Հիմա դրանք պետք է սկսվեն: Կարծում եմ ռուսական կողմի բանակցության ղեկավարըհայտարարություն կանի դրանց ավարտից հետո: Այդ ժամանակ մենք բոլորս կիմանանք բանակցությունների արդյունքի մասին:
Նրա կարծիքով, կասկած չկա, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը ազդանշաններ է ստանում Վաշինգտոնից։ «Կրկին ուկրաինական թիմը որոշ պատճառներ է գտել այդ բանակցությունները հետաձգելու համար: Իհարկե, նրանք հրահանգներ են ստանում Վաշինգտոնից, դրանում կասկած չկա»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը խոստացել է ձևավորված դիրքորոշում բերել բանակցությունների նոր փուլին։
Նա նշել է, որ երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններ խնդրեց, ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը անմիջապես համաձայնեց և պատվիրակություն ուղարկեց։ «Այնուհետև նախագահ Զելենսկին մտափոխվեց, ամերիկացիները հավանաբար նրան ասացին, որ չշտապի»,- ասել է Լավրովը։ Հետո ուկրաինական կողմը, այնուամենայնիվ, որոշեց գալ բանակցությունների, բայց չեկավ այն օրը, երբ պայմանավորվեցին, այլ մեկ օր անց: Ռուսաստանը սպասեց, և բանակցությունները կայացան։
Ցանկացած հակամարտություն ավարտվում է պայմանավորվածություններով, բայց դա կախված չէ Ռուսաստանի Դաշնությունից, հավելել է Լավրովը։ Ռուսաստանի Դաշնությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, վստահեցրել է նա։