Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 3-ի նիստին շնորհավորեց Հայաստանի նորընտիր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին՝ հաջողություն մաղթելով իր աշխատանքում։
«Ակնկալում ենք, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա, և կօգնի ՀՀ պետական իշխանության մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-նշեց նա։
Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ մարդու իրավունքների մանդատի լիարժեք իրականացման համար կարևոր է համագործակցությունն իշխանության բոլոր ճյուղերի հետ: