Մարտ ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

Մարտ ամսին 1 տոնական օր կա։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`  մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն։ Այն ոչ աշխատանքային օր է: Նշենք, որ այս տարի մարտի 8-ը երեքշաբթի է:

Ի դեպ, Աշխատանքային օրենսգրքի  147-րդ հոդվածի համաձայն՝  ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Այսինքն՝ մարտի 7-ին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:

Մարտին 22՝ աշխատանքային, 9 ոչ աշխատանքային օր է՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ դեպքում և 26՝ աշխատանքային ու 5 ոչ աշխատանքային օր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ դեպքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել