Հունաստանի կառավարության` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերած «Մոդեռնա» ընկերության 35 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութի ուղեբեռը հասել է Հայաստան:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Նվիրաբերությունն իրականացվել է Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում: