Վարորդը 270 հազար դրամ աշխատավարձ է ստանում, սահմանին կանգնած տղերքը՝ 120-150, մի՛ տվեք 100 դրամները վարոդներին. քաղաքապետ

«Փարքինգ սիթի» ընկերության տնօրենին այսօր՝ փետրվարի 21-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ինքներդ գիտեք, որ մեր էս վարորդները ծխում են, արագ են քշում, չգիտեմ՝ կանգառում չեն կանգնում, էդ «կուստառնի մեթոդներով» վերահսկողությունը չի աշխատում: Մեզ նոր, ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է պետք, որպեսզի կարողանանք պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին: Մամուլում տարածվում է, որ վարորդներն ասում են՝ 100 դրամները տվեք ինձ: Մի՛ տվեք, ժողովուրդ ջան, 10 միլիարդ ծախսել պայման ենք ստեղծել, ավտոբուսներ ենք բերել: 25 միլիոն եվրո շուտով Կառավարության աջակվությամբ ծախսելու ենք 12 մետրանոց 100 նոր ավտոբուս բերենք: Մի տասից տասնհինգ հատ տրոլեյբուս ենք ուզում առնել համայնքային միջոցներով: Էդ գումարները հավաքվում է ձեր տված վճարներից, մի՛ տվեք վարորդին էդ գումարը»:

Նրա խոսքով՝ պետք է համատեղ ուժերով լուծել տրանսպորտի հարցը:

«Մեծ համակարգ է: 15-20 տարի ոչ մի բան չեն արել: Ունենք այն ինչ ունենք: Ասենք ինչ եք տալիս 100 դրամը վարորդին, մտածում եք՝ մեղկա՞: Վարորդը 270 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Սահմանին կանգնած տղերքը ասենք՝ 120-150 հազար դրամ են ստանում: Թող չբողոքեն ոչ ոք»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել