«Պարոն Աբովյան, բան չունե՞ք ինձ ասելու». Հրաչյա Սարգսյանը զայրացավ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցող Արամ Աբովյանին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարց ուղղեց. «Պարոն Աբովյան, բան չունե՞ք ինձ ասելու: Քաղաքացիները որ հարցում են կատարում, ինչու՞ եք վատ պատասխանում»:

Զեկուցողը նշեց, որ հարցը խորքային է, սակայն քաղաքապետն ասաց, որ զեկուցեն:

«Քաղաքացին գրում է՝ ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի և տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն՝ 2020 և 2021 թվականների ընթացքում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսքրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի սահմանված հիմքով կայացված բողոքների ընդհանուր քանակը: Այս մարդը կոնկրետ բան է ուզել, նախապատմությունն ինձ չի հետաքրքրում, միգուցե քաղաքացին սխալ է, ճիշտ է, դա ինձ չի հետարքրում, դա այլ հարց է, ես դա չեմ քննարկում, էդ անցանք: Մարդը տեղեկատվություն է ուզել, ինչու՞ էս մարդուն տեղեկատվություն չեք տրամադրել»,-ասաց Հրաչյա Սարգսյանը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժինի պետ Արամ Աբովյանն ասաց, որ իրենք տրամադրել են անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ինչին ի պատասխան քաղաքապետն արձագանքեց. «Գտնում եք, որ ճիշտ պատասխան եք տվե՞լ»: Արամ Աբովյանն ասաց՝ այո, պարոն քաղաքապետ: ««Օքեյ», ֆիքսեցինք, որ ճիշտ պատասխան եք տվել, ես ինքս իմ համար ֆիքսում եմ, որ դուք ճիշտ պատասխան եք տվել: Եթե դուք գտնում եք, որ քաղաքացիներին նման պատասխան տալը ճիշտ է, ես ձեզ կասեմ խնդիրը որտեղ է: Անցանք առաջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել