Ժաննա Անդրեասյանը՝ կրթական գործընթացի դադարեցման վերաբերյալ լուրերի մասին

Կրթական գործընթացի դադարեցման մասին տարածվող հերթական լուրերը կեղծ են։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Առաջարկում եմ այլևս նման վերնագրերով լուրերն ուղղակի չբացել և չկարդալ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։

Իրավաբան․net-ին հայտնի են դարձել գարնանային արձակուրդների օրերը․

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդը տրվում է 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ։

Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել