Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքների հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված միջուկային վնասի համար պատասխանատվությունը կրում է այդ աշխատանքներն իրականացնող լիցենզավորված անձը:
Փոխհատուցման է ենթակա ճառագայթային, ինչպես նաև ճառագայթային և այլ վնասակար գործոնների միասնական ազդեցությամբ իրավաբանական ու ֆիզիկական անձանց, նրանց սեփականությանը և շրջակա միջավայրին հասցված վնասը:
Եթե տուժող կողմը միջուկային վնասի հետ միաժամանակ կրել է նաև այլ վնաս, որը չի կարելի միջուկային վնասից հիմնավորված ձևով տարանջատել, ապա նման վնասը ենթակա է փոխհատուցման: