Պահանջել են «Adjarabet» բուքմեյքերական ընկերության ID խաղային հաշվին փոխանցել 200.000 դրամ և փոխանցելուց հետո հափշտակել այն. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Փետրվարի 18-ին ԱՀ ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է մուտքագրվել` Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 21-ամյա բնակիչ Ա.է.-ի դիմումն այն մասին, որ փետրվարի 16-ին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով «Varker Sev Cucakum Gtnvoxnerin» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ ձեռք է բերել 3.200.000 դրամի վարկային գործարք կատարելու պայմանավորվածություն և վարկի ձևակերպման համար Ա.Է.-ից պահանջել են տերմինալի միջոցով «Adjarabet» բուքմեյքերական ընկերության ID խաղային հաշվին փոխանցել 200.000 դրամ գումար։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:

Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափի նյութական վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Վարչությունը միաժամանակ հորդորում է խարդախության միջոցով գումարի հափշտակման դեպքերը բացառելու նպատակով` չտրվել խաբկանքներին և ցուցաբերել զգոնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել