ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել են «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ

Այսօր ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը միասին այցելել են «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ ։ Գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը ներկայացրել է կենտրոնի 2021թ․ աշխատանքների մասին հաշվետվությունը։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

2021թ. Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնը և շրջանային բաժիները համալրվել են պետական լաբորատոր սարքավորումներով և տարբեր բուժպարագաներով:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն տրամադրել է 2 սառնարան, 2 սառցարան և տարբեր բուժպարագաներ ու ախտահանման նյութեր:

Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի շրջանային բաժիներից 7 աշխատող մասնակցել են ք. Երևանի տարբեր բուժհիմնարկներում կազմակերպված թրեյնինգների, սեմինարների և վերապատրաստման դասընթացներին իսկ 9 աշխատող շրջանային բաժիններից վերապատրաստվել են կենտրոնի լաբորատորիաներում և բաժիններում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ՊՇՌ) մեթոդով հետազոտությունների իրականացման համար 2020թ. հուլիսի 15-ին բացվել է ՊՇՌ լաբորատորիա: 2021թ. կատարվել է 32959 հետազոտություն 4861 դրական դեպք 14,7%, 2020թ.՝ 18010 հետազոտություն 1897 դրական դեպք 10,5%:

Քննարկվել է կենտրոնի մասնագիտական ու տեխնիկական ապահովվածության, լաբորատոր ախտորոշման համար անհրաժեշտ անալիզատորների ձեռքբերման և մի շարք ներքին հարցեր։

Արտակ Բեգլարյանը հորդորել է շարունակել առավել մեծ զգոնությամբ իրականացնել մասնագիտական պարտականությունները՝ ի շահ քաղաքացիների առողջության պահպանման՝ առանձնացնելով հատկապես COVID-19-ի տարածման կանխարգելման ու պատվաստումների աշխատանքներում բարձր պատասխանատվության անհրաժեշտությունը: Հանդիպման վերջում նախարար Մ. Հայրիյանը տվել է համապատասխան հանձնարարականներ կենտրոնի հետագա անելիքների իրականացման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել