Կվերակառուցվի Արգավանդ-Շիրակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածները միմյանց կապող Բաբաջանյան փողոցը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը։

Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետը կարևորել է նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք ուղղված են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի սահուն ընթացքի ապահովմանը:

Մասնավորապես, ի թիվս այս թեմաների, քննարկվել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի վերակառուցման հարցը։ Թեև այն ներառված չի եղել Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածների կառուցման շրջանակներում, սակայն փողոցն ունի կարևոր նշանակություն։

Շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ կերկարաձգվեն նաև ճանապարհահատվածի կառուցման վերահսկողության պայմանագրի ժամկետները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել