Կառավարությունը համաձայնություն տվեց 48 մլն եվրո ծավալով խոշոր ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով Սևան համայնքում 51.41468 հա համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքով Էդուարդ Օհանյանին օտարելուն:
Ստեղծվելու է 400-450 նոր աշխատատեղ։ Նախատեսվում է կառուցել խոշոր արդյունաբերական ջերմոցային համալիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ներդրումային ծրագրերի բնականոն ընթացքը որևէ կերպ չպետք է խոչընդոտվի․ «Սա կարևոր է նաև կառավարության համար, որովհետև մենք շատ ամբիցիոզ, շատ հավակնոտ տնտեսական աճի ցուցանիշներ ենք մեր առաջ դրել, իսկ այդ տնտեսական աճի հիմնական մասը մասնավոր հատվածն է ապահովում»։
Վարչապետը նշեց, թե բյուրոկրատական արհեստական քաշքշուկներից, հնարավոր կոռուպցիոն խոչընդոտներից պետք է ազատել մարդկանց: