Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը

Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը:

Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից;

Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:

Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:

Փառք մեր բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել