Ադրբեջանի ԶՈՒ-երի կողմից արձակված ականի պայթյունից զոհված տղամարդու մոտից հափշտակել են գումար և հեռախոս․ գործը վերսկսվել է․ ԱՀ ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վերսկսվել է 2020թ. նոյեմբերի 09-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից արձակված ականի պայթյունից Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք համայնքում զոհված նույն համայնքի բնակիչ՝ հանգուցյալ Մ.Ս.-ի մոտ գտնվող և նրան պատկանող զգալի չափերի՝ 50.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը և 130.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը անհայտ անձի/անձանց կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կասեցված վարույթը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել