«Ինչու՞ Կառավարությունը այսքան շահագրգռված չէ քաղաքացիների թոշակները ևս բարձրացնել»․ Նիկոլ Փաշինյան

«Ինչու՞ Կառավարությունը այսքան շահագրգռված չէ քաղաքացիների թոշակները ևս բարձրացնել, ինչպես շահառուների որոշակի խմբի։ Կներեք բառի համար, բայց պետք է խոստովանեմ, որ այստեղ կա նաև տեխնիկական պատճառ։Մի բան է շահառուների 2000 հոգանոց խմբի թոշակ բարձրացնելը և մեկ այլ բան է քաղաքացիների 500-600 հազար հոգանոց խմբի թոշակ բարձրացնելը։ Պետք է հասկանանք, որ ծախսերի համախառն համադրությունն անհամեմատելի է։ Այնտեղ 2, 3, 4, 5 հազար դրամներով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիորդավոր դրամներ են պետք։ Մեկ անգամ բարձրացրեցիր ու վերջ, դա տարիներով գնում է»,-այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դա Կառավարության խնդիրն է, քանի որ իրենք ստանձնել են և պետք է անեն։

«Բայց նաև ավելի սահմանափակ խմբերի սոցիալական խնդիրներ լուծելով՝ մենք նաև քայլ-քայլ փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում»,-նշեց նա։

Նշենք, որ քննարկվում էր դատավորների թոշակի բարձրացման հարցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել