Մասնագիտացված է, թե մասնագիտացված չէ, մեկ է, չի երևում ծխախոտի վաճառքը․ Նիկոլ Փաշինյան

2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի մի շարք կարևոր դրույթներ։

Այսօր՝ փետրվարի 10-ին, Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցվեց, որ խախտումներ չեն արձանագրվել, իսկ դրանց դեպքում նախատեսված են խոշոր չափերի տուգանքներ։

Նիկոլ Փաշինյնաը դիմելով Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «Համեցե՛ք, պարոն Միրզոյան, ի՞նչ տեղեկություն ունեք, որպես ծխելը թարգող նախարար»։

Միրզոյանը հարց ուղղեց, թե արդյոք ծխախոտի մասնագիտացված խանութներում ևս արգելվել է ցուցադրությունը։

«Նման կարգավորումներ չունենք, կապ չունի թե որտեղ է։ Մասնագիտացված է, թե մասնագիտացված չէ, մեկ է չի երևում վաճառքը»,-ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել