ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն ի աջակցություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կլինեն Վերաքննիչ քրեական դատարանում

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստին չեն մասնակցի։ Նրանք ի աջակցություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կլինեն Վերաքննիչ քրեական դատարանում։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին, հանուն իրավական և ժողովրդավարական Հայաստանի»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանում կքննվի Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել