7 երկրներ մուտքի և ելքի նոր սահմանափակումներ են սահմանել, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար

Իրավաբան․net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում փետրվարին փոփոխություններ են եղել։

Բելգիա

Սահմանը հատելու ռեժիմը

Անձինք, ովքեր Բելգիայում չունեն մշտական բնակության կարգավիճակ.

  • պետք է լրացնեն Passenger Location Form (PLF)՝ Բելգիա ժամանելուց առաջ 6 ամսվա հաշվարկով, եթե անգամ լիովին պատվաստված են:
  • PLF-ը պետք է լրացվի ուղղակի կամ անուղղակի Բելգիա ժամանող անձանց կողմից, բացի այն ժամանողներից, ովքեր.
  1. Բելգիայում կենալու են 48 ժամից պակաս
  2. եղել են արտասահմանում 48 ժամից պակաս:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ինքնամեկուսացում և թեստավորում

  • Եթե ժամանողը պատվաստված է կամ ունի բուժման/առողջանալու հավաստագիր, ապա նա չի հանձնում թեստ և չի ինքնամեկուսանում:
  • Եթե ժամանողը պատվաստված չէ կամ չունի բուժման/առողջանալու հավաստագիր, ապա պետք է հանձնած լինի ՊՇՌ/PCR թեստ՝ Բելգիա ժամանելուց առավելագույնը 72 ժամ առաջ կամ RAT/արագընթաց անտիգեն թեստ՝ ժամանումից մեկ օր առաջ կամ՝ ժամանման օրը: Թեստը պետք է լինի բացասական: Ժամանման օրը կարանտին/ինքնամեկուսացում չի պահանջվում: Ժամանումից հաշվված 7-րդ օրը կրկին պետք է հանձնել թեստ:
  • 12 տարեկանից ցածր երեխաներից չի պահանջվում թեստ հանձնել:
  • Ժամանողը համարվում է լիարժեքորեն պատվաստված՝ վերջին պատվաստումից երկու շաբաթ անց և եթե պատվաստանյութը EMA-certified կամ Covishield է:
  • Սեպտեմբերի 1-ից ոչ-ԵՄ երկրների պատվաստման հավաստագրերը (vaccination certificates from non-EU countries) Բելգիայում ընդունելի են համարվում որոշակի պայմաններով, եթե կա դրանց առնչությամբ համարժեքության պայմանագիր ԵՄ հետ:
  • Բուժված լինելու հավաստագրի առկայության պարագայում, եթե ներկայացվում է ՊՇՌ դրական թեստ՝ 180 օրվանից ոչ վաղ ժամկետով, ապա ժամանողը կարող է չինքնամեկուսանալ:
  • Թեստի հավաստագիրը ապացույց է COVID-19-ի բացասական PCR/ՊՇՌ թեստի արդյունքի մասին այն դեպքում, եթե դրա 72 ժամը չի ավարտվել կամ արագընթաց անտիգեն/RAT թեստի արդյունքի մասին, եթե դրա 36 ժամը չի ավարտվել:

ՀՀ դիվանագիտական անձնագրերով ժամանողները Բելգիա ևս մուտք են գործում ըստ ընդհանուր սահմանված և գործող կարգի՝ համապատասխան պատվաստման կամ թեստավորման հավաստագրեր ներկայացնելու պայմանով: Առավել մանրամասն տեղեկատվությունը կարել է գտնել Բելգիայի ԱԳՆ սույն կայքում. https://diplomatie.belgium.be/en/services/protocol/covid-19 :

Հավելյալ և մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Բելգիայի կառավարության կայքի հետևյալ երկու հղում-հասցեներում՝
https://www.info-coronavirus.be/en/redcountrieswhitelist/
https://www.info-coronavirus.be/en/colour-codes-by-country/

Բուլղարիա

Սահմանը հատելու ռեժիմը

2022թ. փետրվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում Բուլղարիայի տարածք մուտքի ռեժիմը կանոնակարգվում է ԲՀ առողջապահության նախարարի РД-01-49/28.01.2022 г. հրամանով, որի համաձայն նարնջագույն գոտում գտնվող երկրներից ժամանող անձինք` Բուլղարիա մուտք գործելիս պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերից մեկը՝

  • պատվաստման մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, ընդ որում՝ այն վավերական է վերջին դեղաչափի ներարկմանը հաջորդող 15-270-րդ օրերի ընթացքում: Պատվաստման ավարտուն սխեմա է համարվում նշյալ որոշման 3-րդ հավելվածով սահմանված պատվաստանյութերի համապատասխան դեղաչափերի ներարկումը, իսկ որոշման 9.2.1 հոդվածում սահմանվում են վկայականի բովանդակությանը վերաբերող չափանիշները;
  • Covid-ով հիվանդացած լինելու մասին վավեր ԵՄ վկայական կամ նույնաբովանդակ փաստաթուղթ, որը պետք է վավեր լինի ԲՀ մուտքին նախորդող 11-180 օրերի ընթացքում, չափանիշները սահմանվում են նշյալ որոշման 9.3 հոդվածով;
  • ԵՄ Covid թվային վկայական կամ նույնաբովանդակ այլ փաստաթուղթ` 72 ժամ վավերականությամբ PCR թեստի կամ 48 ժամ վավերականությամբ RAT թեստի բացասական արդյունքի մասին վկայական, որի բովանդակությանը վերաբերող պահանջները կարգավորվում են վերոնշյալ որոշման 9.4 հոդվածով:

Պահաջվող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում իրավասու մարմնի ցուցումով սահմանվում է 10-օրյա կարանտին տանը կամ բնակության այլ վայրում: Ինքնամեկուսացված անձը կարող է հանձնել PCR կամ RAT թեստ երկիր ժամանելուն հաջորդող 72 ժամից ոչ շուտ:

Բացասական պատասխանի դեպքում կարանտինը դադարեցվում է Covid-19 դեմ պայքարի ազգային տեղեկատվական համակարգում հետազոտության տվյալների գրանցման հաջորդ օրվանից:

Որոշման համաձայն, երկրների ցանկն՝ ըստ կանաչ, նարնջագույն, կարմիր և մուգ կարմիր գունային գոտիների ըստ անհրաժեշտության ենթակա է պարբերական վերանայման:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԲՀ տարածք մուտք գործելիս նշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու պահանջից բացառություն կարող են լինել՝

  • Ուղևորների միջազգային փոխադրումներում ներգրավված ավտոբուսների վարորդները,
  • Բեռնատարների վարորդներն, ովքեր իրականացնում կամ ավարտում են միջազգային բեռնափոխադրումները ԲՀ տարածք մտնելիս;
  • Դեպի ԲՀ տարածքում գտնվող օդանավակայաններ և դրանցից չվերթներ իրականացնող օդանավերի և դրանց սպասարկող անձնակազմերը;
  • Սահմանային աշխատողները՝ անձինք, ովքեր բնակվում են Բուլղարիայում և ամեն օր կամ ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ հատում են սահմանը՝ մուտք գործելով ԵՄ անդամ պետություն, Թուրքիայի Հանրապետություն, Սերբիայի Հանրապետություն կամ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն՝ ինքնագործ կամ այլ աշխատանք իրականացնելու նպատակով, ինչպես նաև անձինք, ովքեր ապրում են նշյալ պետություններում և նշյալ հաճախականությամբ և նպատակներով այցելում ԲՀ;
  • Հունաստանում, Թուրքիայում, Սերբիայում, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում և Ռումինիայում բնակվող աշակերտները և ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք, ովքեր կրթական նպատակներով ամեն օր կամ առնվազն շաբաթը մեկ անգամ այցելում են Բուլղարիա, ինչպես նաև Բուլղարիայում բնակվող և վերոնշյալ երկրներ՝ կրթական նպատակով այցելող աշակերտները, ուսանողները և հետբուհական կրթություն ստացող անձինք;
  • ԲՀ տարածքով տարանցում կատարող անձինք, երբ նրանց անմիջապես տարանցումը երաշխավորվում է;
  • մինչև 12 տարեկան երեխաները՝ անկախ ժամանման երկրից:

Դանիա

Սահմանը հատելու ռեժիմը

2021թ․ դեկտեմբերի 27-ին ներդրված կարգավորումն առ այն, որ Դանիա ժամանող բոլոր անձինք նախապես պետք է թեստավորվեն, փետրվարի 1-ից այլևս չեղարկված է։ COVID 19-ի դեմ պատվաստված կամ նախկինում COVID 19-ով վարակված և առողջացած լինելը հավաստող վավեր սերտիֆիկատով մուտքը Դանիա թույլատրված կլինի նախնական որոշմամբ՝ կախված համաճարակային իրավիճակից, մինչև ս․թ․ փետրվարի 28-ը։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Սկսած փետրվարի 1-ից բոլոր անձինք, անկախ իրենց գնտվելու երկրից կարող են մուտք գործել Դանիա առանց որևէ սահմանափակման, եթե ունեն հաստատված պատվաստանյութով պատվաստված կամ նախկինում COVID 19-ով վարակված և առողջացած լինելը հավաստող վավեր սերտիֆիկատ։

ԵՄ և Շենգեն գոտու երկրներից ժամանող անձինք, ովքեր չունեն  պատվաստված կամ նախկինում ՔՈՎԻԴ-19-ով վարակված և առողջացած լինելը հավաստող վավեր սերտիֆիկատ, պետք է թեստավորվեն ժամանելուց առավելագույնը 24 ժամ անց կամ ունենան ՔՈՎԻԴ-19-ի բացասական արդյունքը հավաստող ռապիդ (առավելագույնը 48 ժամվա վաղեմության) կամ ՊՇՌ (առավելագույնը 72 ժամվա վաղեմության) թեստի պատասխան։

ԵՄ և Շենգեն գոտուց դուրս գտնվող երկրներից ժամանող անձինք, ովքեր չունեն  պատվաստված կամ նախկինում ՔՈՎԻԴ-19-ով վարակված և առողջացած լինելը հավաստող վավեր սերտիֆիկատ, պետք է տեղեկացված լինեն իրենց մեկնելու երկրի նկատմամբ գործող կարգավորմանը (համարվում է արդյոք այդ երկիրը ՔՈՎԻԴ -19 ռիսկայնության թե ՔՈՎԻԴ -19 բարձր ռիսկայնության երկիր)։ ՔՈՎԻԴ-19 ռիսկայնության երկրից մուտք գործողների համար սահմանված է Դանիա մուտք գործելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում թեստավորվելու պահանջ, իսկ COVID 19 բարձր ռիսկայնության երկրներից մուտք գործելու դեպքում, գործում է թեստավորման և ինքնամեկուսացման պահանջը։

  • Հայաստանը համարվում է բարձր ռիսկայնության երկիր։

Դանիայի կառավարությունը ընդլայնել է ընդունելի համարվող պատվաստանյութերի ցանկը, որն այժմ ընդգրկում է նաև Covishield, Covaxin, Sinovac and Sinopharm պատվաստանյութերը։

Դանիայի կառավարությունը սահմանում է որոշ բացառություններ ներդրված մուտքի սահմանափակումներից։ Դանիա մուտք գործելու կարգավորումների, գործող սահմանափակումների և բացառությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։

https://coronasmitte.dk/raad-og-regler/emner/rejser-til-eller-via-danmark/krav-om-test-og-isolation-ved-indrejse#heading9

Եգիպտոս

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրացիների համար մուտքի/ելքի սահմանափակումները գործում են միայն ՊՇՌ թեստի դրական պատասխանի պարագայում:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

1)Եգիպտոս ժամանող բոլոր օտարերկրացիները պետք է ունենան վարակակիր չլինելու մասին տեղեկանքի բնօրինակը (ՊՇՌ թեստի բացասական պատասխան*) տրված ոչ ուշ քան երկիր մեկնելուց 72 ժամ առաջ։ Ճապոնիայից, Չինաստանից, Թաիլանդից, Հյուսիսային Ամերիկայից, Հարավային Ամերիկայից, Կանադայից, Լոնդոնից (Հիթրո օդանավակայան), Փարիզից, Ֆրանկֆուրտից, Հռոմից, Նոր Զելանդիայից, Ավստրալիայից և Կորեայի Հանրապետությունից ժամանող օտարերկրացիները՝ 96 ժամ առաջ։ Մինչև 6 տարեկան երեխաներից ՊՇՌ թեստի հանձնումը չի պահանջվում։ Շարմ էլ Շեյխ, Թաբա, Հուրգադա և Մարսա Ալամ քաղաքների օդանավակայաններ ուղիղ չվերթով ժամանող օտարերկրացիները ՊՇՌ տեղեկանքի բացակայության պարագայում կարող են հանձնել ՊՇՌ թեստը օդանավակայանում (30 ամ.դ.)։ Այնուհետ հիշյալ օտարերկրացիները մեկուսացվում են իրենց կողմից ամրագրված հյուրանոցային սենյակներում մինչև ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ստացումը։

* ՊՇՌ տեղեկանքը պետք է լինի լրացված անգլերեն կամ արաբերեն, թեստի տեսակը պետք է լինի «RT-PCR»․

2) Եգիպտոս կարող են ժամանել պատվաստված քաղաքացիները։ Pfizer, AstraZeneca, Moderna, Sinopharma, Sinovac, Sputnik պատվաստանյութերի պարագայում՝ երկրորդ չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։ Johnson & Johnson պատվաստանյութի պարագայում՝ առաջին չափաբաժինը ստանալուց 14 օր հետո։

Իտալիա

Սահմանը հատելու ռեժիմը

Իտալիայի տարածքում Covid 19 համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը երկարաձգվել է մինչև 15․03․2022թ․

A խմբի երկրներ

Սահմանափակումներ չկան

B խմբի երկրներ

Սույն խմբի երկրներից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության

C խմբի երկրներ (Սույն խմբում սովորաբար ներառվում են հիմնականում ԵՄ երկրները)

Սույն խմբի երկրներից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության

D խմբի երկրների համար

Սույն խմբի երկրներից մուտքն ու ելքը թույլատրվում է առանց հիմնավոր պատճառի առկայության

E խմբի երկրների համար

Սույն խմբի երկրներից մուտքն ու ելքը զբոսաշրջության նպատակներով արգելված է:

(Այս պահի դրությամբ Հայաստանը ներառված է «E» խմբում)

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

(A խումբ)

սահմանափակումներ չկան

(B խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝

  • տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկ /Passenger Locator Form digital(dPLF)  https://app.euplf.eu/

(C խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝

  • տեղաշարժի վերաբերյալ լրացված հարցաթերթիկ՝ թվային կամ թղթային տարբերակով /Passenger Locator Form digital(dPLF)  https://app.euplf.eu//
  • Պատվաստման վերաբերյալ տեղեկանք (Green Pass). տեղեկանքի բացակայության դեպքում՝ 5-օրյա ինքնամեկուսացում նախապես լրացված հարցաթերթիկում նշված հասցեում, իսկ ինքնամեկուսացման ավարտին՝ անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստի հանձնում։

(D խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ հարկավոր է ներկայացնել՝

  • տեղաշարժի վերաբերյալ լրացված հարցաթերթիկ՝ թվային կամ թղթային տարբերակով /Passenger Locator Form digital(dPLF)  https://app.euplf.eu//
  • առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19 անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ
  • Պատվաստման վերաբերյալ տեղեկանք (Green Pass).
  • տեղեկանքի բացակայության դեպքում՝ 5-օրյա ինքնամեկուսացում նախապես լրացված հարցաթերթիկում նշված հասցեում, իսկ ինքնամեկուսացման ավարտին՝ անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստի հանձնում
  • ինքնամեկուսացման վայր հասնելու համար օգտվել միայն մասնավոր տեղաշարժման միջոցից
  • ինքնամեկուսացման ավարտին հանձնել անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստ

(E խումբ)

Իտալիա մուտք գործելու համար /նաև տարանցիկ/ բացառություն են կազմում հետևյալ հատուկ դեպքերը՝

  1. աշխատանքային անհրաժեշտություն,
  2. ծայրահեղ անհրաժեշտություն,
  3. բուժման նպատակով,
  4. ուսման նպատակով
  5. վերադարձ բնակության վայր /հաշվառման կամ փաստացի/
  6. ԵՄ, Շենգեն գոտու երկրների, Անդորրայի, Մոնակոյի Իշխանության, Վատիկանի քաղաք-պետության և Սան Մարինոյի Հանրապետության քաղաքացիներին
  7. 6-րդ կետում նշված ֆիզիկական անձանց ընտանիքի երրորդ երկրների քաղաքացի հանդիսացող անդամները
  8. երրորդ երկրների քաղաքացիները, ովքեր հաշվառված /գրանցված/ են Իտալիայում և ունեն երկարաժամկետ բնակության թույլտվություն
  9. 8-րդ կետում նշված ֆիզիկական անձանց ընտանիքի անդամները
  10. այն անձին, ով 6-րդ և 8-րդ կետերում նշված ֆիզիկական անձի հետ ունի կայուն և ապացուցելի զգացմունքային կապ (proven and stable emotional relationship) /նաև համատեղ չբնակվող/ և մուտք է գործում այդ անձի բնակավայր հասնելու համար:

*Նշված բացառություններից մեկի /մի քանիսի/ հիման վրա Իտալիա մուտք գործելուց հետո անհրաժեշտ է.

– տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկ /Passenger Locator Form digital (dPLF)  https://app.euplf.eu//

-առավելագույնը 24 ժամ վաղեմության COVID-19 անտիգենային կամ 72 ժամ վաղեմության մոլեկուլային /PCR/ հետազոտության բացասական արդյունքը հավաստող   սերտիֆիկատ

– պահպանել 10-օրյա պարտադիր ինքնամեկուսացում

– ինքնամեկուսացման վայր հասնելու համար օգտվել միայն մասնավոր տեղաշարժման միջոցից

– ինքնամեկուսացման ավարտին պարտադիր հանձնել անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստ։

* Մինչև 6 տարեկան երեխաներն ազատված են անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստից

* Ընդունվում են միայն հետևյալ տեսակի պատվաստուման տեղեկանքները.

  • Comirnaty di Pfizer-BioNtech
  • Moderna
  • Vaxzevria
  • Jansen (Johnson & Johnson)

Սահմանափակումներից ազատվում են (բացառությամբ տեղաշարժի վերաբերյալ առցանց լրացված թերթիկից և մուտքի համար նախատեսված անտիգենային կամ մոլեկուլային /PCR/ թեստից) բոլոր այն քաղաքացիները, ովքեր մուտք են գործում Իտալիա առավելագույնը 120 ժամ տևողությամբ՝ աշխատանքային, առողջապահական և ծայրահեղ անհրաժեշտության  ապացուցելի նպատակներով:

Իսպանիա

Սահմանը հատելու ռեժիմը

Ս․թ․ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի Առողջապահության նախարարության կողմից (Pfizer-BioNTech, Moderna, Astra-Zeneca, Janssen/Johnson&Johnson, Sinovac y Sinopharm) և երկրորդ դեղաչափը պետք է ստացած լինել երկիր մուտք գործելու օրվանից առնվազն 14 օր առաջ։

Եթե պատվաստման երկրորդ դեղաչափը ստանալու օրվանից անցել է ավելի քան 270 օր, ապա պատվաստման սերտիֆիկատում պարտադիր է ուժեղացնող դոզայի (booster) առկայությունը։

Իսպանիա մուտք գործելիս ներկայացվելիք հակագենային (antigen) թեստը պետք է լինի 24-ժամյա վաղեմության, իսկ NAAT (այդ թվում՝ PCR) թեստը՝ 72-ժամյա։

Իրան

Սահմանը հատելու ռեժիմը

Իրանի Իսլամական Հանրապետության թե օդային, թե ցամաքային սահմանային անցակետերում գործում են որոշակի սահմանափակումներ։

ՀՀ քաղաքացիների մուտքն Իրան ներկայում հնարավոր է միայն օդային ճանապարհով։ Ցամաքային անցակետը ՀՀ քաղաքացիների համար փակ է։

12 տարեկանից բարձր բոլոր անձինք՝ ԻԻՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն`

  • ԻԻՀ քաղաքացիները՝ 72 ժամ վաղեմության Քովիդ 19-ի բացասական ՊՇՌ թեստ
  • օտարերկրացիները՝ թե՛ 72 ժամ վաղեմության Քովիդ 19-ի բացասական ՊՇՌ թեստ, թե՛ կորոնավիրուսի դեմ պատվաստման վկայական, ընդ որում երկրորդ դեղաչափի ընդունումից հետո պետք է անցած լինի երկու շաբաթ։

Հավելենք նաև, որ ներկայում ՀՀ քաղաքացիները կարող են անարգել մեկնել Իրանից թե՛ օդային, թե՛ ցամաքային անցակետերով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

  1. Բոտսվանայից, Նամիբիայից, Էսվատինիից, Լեսոտոյից, Մոզամբիկից, Զիմբաբվեից, Մալավիից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից ուղևորների ուղղակի և անուղղակի մուտքն արգելված է։
  2. Չեղարկվել է ցամաքային սահմաններով ուղևորների մուտքի համար ավելի վաղ հայտարարված սահմանափակումը, ըստ որի՝ միայն որոշակի խմբերի էր թույլատրվում մուտքի գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք։
  3. Նշված արգելքները չեն կիրառվում Իրանի Իսլամական Հանրապետություն մուտք գործող դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց նկատմամբ։
  4. Ուժի մեջ են մնում այն դրույթները, որոնք ուղևորներից պահանջում են տրամադրել պատվաստման վկայագիր, ներկայացնել բացասական արդյունքով ՊՇՌ թեստ և սահմանային անցակետերում վերահանձնել ՊՇՌ թեստ՝ ուղևորի հաշվին։
  5. Հարկ է նշել, որ հարևան երկրներում գտնվող Իրանի քաղաքացիների մուտքը երկիր ցամաքային սահմաններից հնարավոր կլինի պահպանելով առողջապահական պահանջները (ամբողջական պատվաստված լինելու մասին պատվաստման քարտ, բացասական արդյունքում ՊՇՌ թեստի տրամադրում, և սահմանային կետերում կրկնակի ՊՇՌ թետի հանձնում)։
  6. Օտարերկրյա քաղաքացիները անարգել կարող են մեկնել Իրանի Իսլամական Հանրապետության սահմաններից։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել