Կինը փորձել է թմրանյութ և արգելված իրեր փոխանցել դատապարտյալ ամուսնուն. ՔԿԾ

Սույն թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը:

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:

Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,77 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 2,5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեկ զույգ անլար ականջակալ, ապակե կաթոցիչ և կոտրված ներարկիչ, որում առկա է եղել բաժանորդային քարտ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել