Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ Ն. Մինասյանի, Ա. Կարապետյանի, Ա. Մինասյանի մեղադրանքների:
Ն. Մինասյանը մեղադրվում է նրանում, որ նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր երկրներ տեղափոխել և այնտեղ իրացնել թմրամիջոցներ, հանցավոր մտադրությունն իրականացնելու համար համաձայնության է եկել ԻԻՀ քաղաքացի, Թավրիզ քաղաքի բնակիչ Վ. Ն. հետ և որոշել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի ընտրել Հայաստանի Հանրապետությունը, որտեղից էլ թմրամիջոցները տեղափոխել այլ պետություններ:
Թմրամիջոցներ տեղափոխելու հարցում նրանց օժանդակել է ՀՀ քաղաքացի Կ. Կարապետյանին:
Մեղադրյալների նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: