Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն ԳԻՉՅԱՆԻՆ ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»:
Գիչյանը այս պաշտոնում նշանակվել էր 2019-ի օգոստոսի 20-ին։