Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Հունվարի 30-ից փետրվարի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղերում, Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել