Վրաստանում «Օմիկրոնի» երկու տարբերակն էլ հայտնաբերվել է. Գակմղրելիձե

Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի երկու (BA1, BA2) տարբերակները։ Այս մասին միջգերատեսչական խորհրդի նիստից հետո ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

Գամկղրելիձեի խոսքով, լաբորատոր հաստատված «Օմիկրոնի» դեպքերը 1 754-ն են։

Ըստ Գամկղրելիձեի՝ վարակվածության մակարդակն աճում է, սակայն ընթացքը սովորաբար թեթև է լինում և հիվանդանոցային հատվածը դեռևս չի ծանրաբեռնվել։

Նշենք, որ Վրաստանում «Օմիկրոն» շտամից մահացության երեք դեպք է գրանցվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել