ՔՊ-ն Հայաստանի նախագահի պաշտոնում կառաջադրի Վահագն Խաչատուրյանին

Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Այդ մասին այսօր ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր մեկնաբանել է, թե ինչու է ընտրությունըկանգ առել Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա.

«Քննարկվել են նաեւ այլ թեկնածուներ, շատ տարբեր փաստարկներ են բերվել: Երկար քննարկումներից հետո այս որոշումը կայացրեցինք: Դժվար է երկու բառով ասել, թե ինչու հենց նրան: Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ լավ կիրականացնի այն պարտականությունները, որ նախատեսվում են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել