Նախագահի 5-6 հավանական թեկնածուի հարց է քննարկվել, որոնցից մեկը կին է եղել․ Ալեն Սիմոնյան

Բացի Վահագն Խաչատուրյանից նախագահի պաշտոնում այլ թեկնածություններ նույնպես քննարկվել են։  Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ բավականին երկար քննարկումներ են եղել․ «Դժվար է 2 բառով ասել, թե ինչու հենց Խաչատուրյանը։ Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, ով իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ համապատասխանում է և բավականին լավ կիրականացնի այն պարտականությունները, որոնք նախատեսված են օրենքով»,-նշել է նա։

Սիմոնյանի խոսքով՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների մի քանիսն են առաջարկել Խաչատուրյանի թեկնածությունը։ Նա նշեց, որ առաջարկվել է նաև իր թեկնածությունը, սակայն վերջինս հրաժարվել է․ «Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ես ինքնաբացարկ եմ ներկայացրել»։

Սիմոնյանի նշեց՝ ակնկալիք չունի, որ ընդդիմությունն ընտրելու է Վահագն Խաչատուրյանին․ «Մենք ում էլ ներկայացնեինք, մի բան ասելու էր։ Մենք իրենց թեկնածուներին տեսել ենք։ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, կարող եմ իրենց հանգստացնել։ Նաև չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում են և գալիս են քննարկումների։ Ընդդիմությունը թեկնածուների ընտրելու իր ձևն ունի, մենք՝ մերը»։

Ազգային ժողովի նախագահը նշեց նաև, որ նախագահի 5-6 հավանական թեկնածուի հարց է քննարկվել, որոնցից մեկը կին է եղել։ Նրա անունը Սիմոնյանը չցանկացավ հրապարակել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել