Կինը գողություն կատարելուց հետո գողոնի կեսը ներկայացրել է ոստիկանություն

Գայանե Ա.-ն 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13:00-ից, մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Նա այդ ընթացքում  սննդի կետերից մեկի աշխատակիցների համար նախատեսված հանդերձարանի մուտքի դռնից ապօրինիներս է մտել: Նա պահարանի միջից հափշտակել է աշխատակցուհուն պատկանող 10.000 դրամ արժողության պայուսակը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ պայուսակում եղել է 250 դրամ արժողության քարտապանակ, 1000 դրամ կանխիկ գումար, 395.000 դրամ արժողության «Այֆոն 11», 12.000 դրամ արժողության 2 ականջակալներ, բանկային 3 քարտ, դեղահաբեր և վերջինիս անձնագիրը:

Գայանե Ա.-ն գնացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ներկայացրել է տուժողի անձնագիրը և դրամապանակը, որի մեջ եղել է բանկային և «Երևան Սիթի» սուպերմարկետի կուտակային քարտերն ու հայտարարել, որ այն գտել է 42 համարի երթուղային ավտոբուսի միջից:

Նշվում է, որ նա «Այֆոն 11»-ը 2021 թվականի հունվար ամսի սկզբներին 100.000 դրամով վաճառել է Երևան քաղաքի Արցախի փողոցի բջջային հեռախոսների վերանորոգման կետերից մեկի աշխատակցին:

Գործը դատարան է ստացվել 2021 թվականի դեկտեմբերի 20-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին:

Սննդի կետի աշխատակցին պատճառվել է 418.000 դրամի վնաս:

Նշենք, որ Գայանե Ա.-ն նախկինում դատապարտված է եղել, դատապարտվախությունը դեռ մարված չէ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Դատական նիստ դեռ չի նշանակվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել