Առաքել Մարտիկյանը նշանակվել է գլխավոր շտաբի պետի տեղակալ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 10-ին, հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»:

Հիշեցնենք, որ վերջինս նախագահի հրամանագրով՝ 2021 թվականի օգոստոսի 9-ին ազատվել էր զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի կենսագրությունը.

 Ծնվել է 1962թ.-ին Երևանում:

1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը:

1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում:

1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:

2000թ.-ին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել