«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ գործընկերներին ուղղված կոչն անվանել է «պատշաճ և ժամանակին»։
«Ես տեղին ու ժամանակին եմ համարում դիմել ՀԱՊԿ-ի գործընկերներին»,- ասել է Ղազախստանի նախագահը:
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույցերի են դուրս եկել հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ, ինչը Էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները սկսել են ձևավորվել առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Նշենք նաև, որ զանգվածային անկարգությունների ֆոնին երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: