Վերջին 24 ժամում Վրաստանում պատվաստվել է 7191 մարդ

Aliq.ge-ն հայտնում է, որ հունվարի 5-ի դրությամբ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 7 191 պատվաստում։ Ընդհանուր առմամբ երկրում իրականացվել է  2 528 030 պատվաստում։

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսի դեմ երկրում մեկ դեղաչափով պատվաստվել է 2 528 030 քաղաքացի, այսինքն չափահաս բնակչության 45.0 տոկոսը, մինչդեռ ամբողջությամբ՝ երկու դեղաչափով պատվաստվել է 1 156 606 քաղաքացի՝ չափահաս բնակչության 40.3 տոկոսը։

Երրորդ չափաբաժնով (բուստեր) պատվաստվել է ընդհանուր հաշվով 77 125 մարդ։

Այժմ Վրաստանում հասանելի 3 պատվաստանյութերից ամենաշատ պատվաստումներ իրականացվել է Pfizer պատվաստանյութով (ավելի քան 1,5 մլն պատվաստում)։

Ըստ տարիքային խմբերի, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 18-49 տարեկան անձանց շրջանում, իսկ ըստ շրջանների՝ կրկին ամենաշատ պատվաստումներ իրականացվել են մայրաքաղաք Թբիլիսիում (1 217 027 պատվաստում)։

Վրաստանում հնարավոր է պատվաստվել 3 տեսակի պատվաստանյութերով՝ Sinovac, Sinopharm, Pfizer:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել