Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խորը ցավով տեղեկացա Գրիգորի Հայրապետովի վաղաժամ մահվան մասին։ Նա իմ ճանաչած լավագույն սպաներից էր, իր գործի գիտակը եւ ուղղակի լավ անձնավորություն։ Պատիվ եմ ունեցել ճանաչել նրան, հանգչիր խաղաղությամբ եղբայր։
Խորին ցավակցություններս եմ հայտնում հարազատներին»։
Ինչպես արդեն հայտնել ենք, մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։