Ինչպես արդեն հայտնել ենք, մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Գրիգորի Ալբերտի Հայրապետովը ծնվել է 1967 թվականի մարտի 18-ին:
1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատուն։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։ 2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ:
Մինչեւ վերջերս Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետ (բաժինը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար 1991 թվականից մինչ այսօր):
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության անվտանգության հռչակման 15-րդ տարեդարձի առթիվ, հայրենիքի անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար:
Ծառայել է Խորհրդային բանակում, ունի կառավարական պարգևներ, ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին, 1991 թվականից բարձր պարտավորվածության և կազմակերպվածության համար հրավիրվել է և աշխատանքի է անցել ՀՀ նախագահի անվտանգության ապահովման բաժնում: