ԵԿՄ վարչությունն անցկացրեց տարեվերջյան նիստ

ԵԿՄ վարչությունը՝ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ անվկացրեց տարեվերջյան ամփոփիչ  նիստ: Ընդլայնված նիստի օրակարգում ամփոփվեց ԵԿՄ 2021 թվականի գործունեությունը, կատարված եւ կատարվելիք աշխատանքները:

Այս մասին հայտնում են ԵԿՄ վարչությունից:

Ամփոփիչ զեկույցով հանդես եկավ ԵԿՄ ֆինանսական բաժինը՝ հաշվարկներով եւ թվերով մանրամասն ներկայացնելով 2021 թվականին իրականացված ֆինանսական գործունեությունը:

«Պատանի երկրապահ» կառույցի փոխնախագահը ներկայացրեց ակումբի 2021թ-ի ձեռքբերումները: Ներկաներին զեկուցեց անցնող տարվա ամեն օրն իրականացված գործունեության, պատանիների գործնական եւ տեսական պարապմունքների, մասնակցած ամենատարբեր, արդիական թեմաներով կազմակերպվող սեմինարների մասին, ընդլայնված զեկույց ներկայացրեց «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարի առօրյայի մասին:

Վարչության անդամ, Կազմ-հրահանգչական հանձնաժողովի նախագահ Վարդան Պետրոսյանը ներկայացրեց ԵԿՄ մարզային հանդիպումների, բաժանմունքներում կատարված եւ կատարվելիք աշխատանքների մասին: ԵԿՄ վարչության անդամ, Պարգեւատրումների հանձնաժողովի նախագահ Մանվել Հովսեփյանը ներկայացրեց ԵԿՄ նոր վկայականների, թողարկվող «Եռամիասնություն» շքանշանի մասին: ԵԿՄ Կազմ-հրահանգչական բաժինը զեկուցեց ՀՀ Կառավարական եւ Գերատեսչական պարգեւների, շնորհված ՊՆ եւ ԵԿՄ պատվոգրերի մասին:

Զեկուցվող բոլոր հարցերը, ելույթները քննարկվեցին, համաձայնեցվեցին եւ հաստատվեցին համաձայն օրակարգի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել