ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է հյուսիսարեւելյան սահմանագոտի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտի: Առաջնագծում զորամիավորման հրամանատարի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է կատարել մարտական դիրքերում՝ նաեւ մասնակցելով նորակառույց դիրքերից մեկի բացման արարողությանը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Խորհրդարանի ղեկավարը զրուցել է հրամանատարական կազմի եւ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կարիքներին: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով խաղաղություն եւ բարի ծառայություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել